Մենք ունենք ավելի քան 9 տարվա փորձ շինարարական աշխատանքներում:
Ընկերությունը իրականացնում է՝
Ընկերությունը արհեստավարժ մասնագետների և ժամանակակից շինարարական տեխնիկայի շնորհիվ ապահովում է շինարարական նորմերին համապատասխան աշխատանք և կատարյալ արդյունք:
Ընկերությունն արտադրում է պոլիէթիլենային ճնշումային խողովակներ` կապի և հեռահաղորդակցության, գազամատակարարման և ջրամատակարարման ոլորտների համար։ Ընկերությունն արտադրում է խողովակներ պոլիէթիլենային առաջնային հումքից` նախատեսված ջրամատակարարման (ԳՕՍՏ 18599–2001) և ջրահեռացման (ԳՕՍՏ 22689.0–89) համար` 20–ից մինչև 400մմ տրամագծով։ Գազամատակարարման համար նախատեսված խողովակները (ԳՕՍՏ P50836–95) արտադրվում են 32–ից մինչև 400մմ տրամագծով։ Խողովակներն անցնում են խիստ վերահսկողություն և համապատասխանում են որակի ու անվտանգության բոլոր ստանդարտներին։ Տեսականին առանձնանում է իր որակով, հուսալիությամբ և երաշխիքային սպասարկումով:
«Էներջի Գրուպ» ՍՊ ընկերությունն առաջարկում է բարձր արտադրողականությամբ, հուսալի և անվտանգ արևային համակարգեր։ Մեր արևային համակարգերը հագեցած են պաշտպանական լավագույն տեխնոլոգիաներով։
Ընկերության հիմնական նպատակն այլընտրանքային էներգիայի աղբյուրը հասանելի դարձնելն է հասարակության բոլոր շերտերին՝ միաժամանակ առաջարկելով պատվիրատուին բարձորակ արտադրանք:
Մեր շինարարական աշխատանքների պրոցեսը համապատասխանում է միջազգային ընդունված չափանիշներին:
Մեր թիմը ցուցաբերում է աջակցություն արևային համակարգերի տեղադրման և շահագործման յուրաքանչյուր փուլում:
Շնորհիվ առաջատար արտադրողների հետ հաստատված պրոֆեսիոնալ հարաբերությունների, ինչպես նաև պրոֆեսիոնալ կոմերցիոն թիմի, մեր ընկերությունն ապահովում է ցանկացած տեսակի ապրանքների, նյութերի, հատուկ նշանակության և բժշկական սարքավորումների ձեռքբերում և ներմուծում անմիջապես արտադրող ընկերություններից: Անհրաժեշտության դեպքում մեր մասնագետներն իրականացնում են սարքավորումների տեղադրման և շահագործման կանոնների ուսուցման դասընթացներ։
Ընկերության լավագույն մասնագետներով համալրված թիմը իրականացնում է տարբեր նշանակության և բարդության կառույցների, ճարտարապետաշինարարական ինժեներներական համակարգերի համալիր նախագծման աշխատանքներ՝
Ինչպես նաև տրամադրում ենք գրագետ խորհրդատվություն, որի արդյունքում գոհացնում ենք տարբեր նախասիրություն ունեցող պատվիրատուների, իրականացնելով բազմաոճ և սեսմակայուն կառույցների նախագծեր: